Այս նույն զգացողությունները ես ունեցել եմ ևս մեկ անգամ՝ 2021թ-ին, երբ ավագանին որոշում էր հեռացնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։
Դիմելով ավագանու ՔՊ խմբակցությանը Աբգարյանը շեշտեց․
«Հիմա էլ բերել եք տրանսպոտային փաթեթը՝ թերի, չմտածված, բազմաթիվ բացերով ու հաշվի չեք նստում որևէ մեկի հետ։ Մեր խմբակցությունը միշտ աշխատել է, մեր աշխատանքները միշտ գլխավորել է Հայկ Մարությանը, նախագծերը, որ մենք բերել ենք, նրա գլխավորությամբ է մշակվում։ Մի ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու, մի՛ արեք բաներ, որոնք վաղը ձեր դեմ են օգտագործելու, մի՛ թշնամացրեք «Ազգային առաջընթաց» խմբակցությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը