«Ես ե՞րբ խուսափեցի, ասեցի, այո՛, տրանսպորտը թանկանալու է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, սակայն չի թանկանալու այն չափով, ինչքան նշվում է։
Անդրադառնալով հարցին, թե ինքն ու այլ ՔՊ-ականներ տարիներ առաջ մասնակցում էին տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներին, մինչդեռ այսօր հենց իրենք են թանկացնում, Գրիգորյանն ասաց՝ մեծ տարբերություն կա 2013-ին եղած ու այսօր գործող տրանսպորտի մեջ, դրանք շարժակազմերի առումով շատ տարբեր են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը