06 02 2024

Սահմանադրությունը փոխենք, պատմությունը խմբագրենք, որ պատերազմ չլինի. Տիգրան Աբրահամյանը հեգնեց



2020-2023 թվականներին հանրությունը տեսավ պատերազմ, զիջումներ, մարդկային և տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«2024-ին իշխանությունը փորձում է հանրությանը մանիպուլացնել այլ թեմա է հանրային օրակարգ բերելով՝ ահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որպեսզի պատերազմ չլինի»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ