«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին կոչ է արել դիմել իրեն և ստանալ քաղաքական պաշտպանություն:
«Իշխանությունները տեռորի են ենթարկում «Հանրային ձայն»-ի անդամների ստիպելով քվեարկել մեր դեմ: Կոչ եմ անում դիմել ինձ: Ես քաղաքական պաշտպանության տակ կառնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր ահաբեկվում և հետապնդվում են նիկոլական իշխանության կողմից»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը