06 02 2024

Հերի'ք է կեղծիք տարածեք, հանրությանը չեք հարգում, գոնե ձեզ հարգեք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին



Կարծում եմ, որ ձեր քաղաքական թիմի գործելաոճը ոչնչով չի տարբերվում բոլշևիկյան, ԿԳԲ-ական մոտեցումներից՝ ազգայինի նկատմամբ ձեր հարձակաղական, ձեր՝ ոչնչացման գնացող վարքագծով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ մինչ այդ ընդդիմադիրների ուղղությամբ հնչեցրեց մեղադրանքներին։

Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ականները պետականության հիմքերը քանդում են, հետո էլ հայտարարում են, թե պաշտպանում են պետականության հիքերը։

«Որևէ քաղաքական, իրավական, սոցիալական իրավունք չունեք խոսելու այդ մասին՝ նախ այն պատճառով, որ ձեր նախընտրական ծրագրերում, կառավարությա գրած ծրագրերում ուղիղ հակառակի ամասին է խոսվում»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ