Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում չի բացառվում, որ թիրախավորվի նաև եկեղեցին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Արդյոք նման փոփոխություններ անելը ուղղորդված է Թուրքիայից և Ադրբեջանից, թե չէ, Արշակ Սրբազանը պատասխանեց.
«Այդ հարցի կարիքը կա, երբ որ Ադրբեջանի նախագահը ասում է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ այստեղ էլ նույն ժամանակ արձագանքը գնում է, հիմա ում արձագանքն է սա, հիմա ես ասեմ տեսիլք է տեսել, կամ հայտնություն է ունեցել, որ Սահմանադրություը պետք է փոխվի, բոլոր հնարավոր նախադրյալները կան, որ ուրիշ տեղերից եկած պահանջի արձագանքն էսա»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը