02 02 2024

PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին

PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին

«Անգամ անհարմար է այս աղետալի օրերին անդրադառնալ թեմային՝ թե վերջապես 2024-ի սեպտեմբերին  Հայաստանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա տարակուսելի է և անբնական է համարում,  որ  այն անոնսում են մարդիկ, ովքեր  բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրույթում մեկնաբանում   և եղծում  են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնություն առհասարակ՝ Մատենադարանից մինչև պատնության դասագրքեր։

«Մարդիկ և իշխանություններ, ովքեր Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով և կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու քաղաքակրթական անուրանալի ներկայությունը խոթել 28.900քառկմ-ի մեջ․․․

Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու  կասկածի առարկա․․․
Մարդիկ և իշխանություններ, ովքեր ուրացան  հազարամյակների անառիկ Արցախը,  մեր Անկախության երթը․․․

Ի դեպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite /Սաթալայի Աֆրոդիտեն/ անվան տակ պահվող, հաշվառված Աֆրոդիտեի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու  բրոնզե գլուխը /Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis/ Տիգրան Մեծի Աշխարհակալության  մեջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է։  ներկայիս Black Sea Region (Turkey):

Բա Թուրքիայից վախեր չունե՞ք․․․․ Տիգրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ․․․

Իսկ գու՞ցե  էժանագին PR-ով տեղեկատվական աղմուկ եք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզվող Հայաստանի ճիչը․․․

PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք․․․
Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՎԵՏԻՍ հնչեցնում․․․
Ամո՛թ է, ամո՛թ․․․․սա պետության մասին չէ»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ