01 02 2024

Մենք չպետք է մտածենք՝ վայ ջուրը չթանկանա, մենք պետք է մտածենք, որ մարդիկ ջուր ունենան. Փաշինյան



Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսեց ջրի սակագնի և առկա խնդիրների մասին:

«Մեր մտածածն այն չպետք է լինի, որ ասենք՝ վայ, այնպես անենք, որ ջուրը չթանկանա։ Մենք պետք է մտածենք՝ վայ, այնպես անենք, որ մարդիկ ջուր ունենան»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ գյուղերում ասում են՝ «մեր պապերի ջուրն է, ջրի համար փո՞ղ եք ուզում»։

«Հարգելինե՛րս, մենք ջրի համար չենք ուզում, ջուրը ձրի է, ջուրը սարից տուն հասցնելու համար ենք փող ուզում»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ