«Այն ապօրինի գործընթացը, որն սկսել են ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Իրավական իմաստով թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց դրա մասին է։ Վերջին մեկշաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշեր էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների, անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, այսպես կոչված, հանձնվելիք տարածքներ ու ինչ-որ անհայտ գործողություններ արել։ Նույնիսկ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյանն է եղել ու Շահին Մուստաֆաևը։ Հերքե՞լ են, իրենք ամեն ինչն էլ հերքում են։ Ողջամիտ կասկածներ կան, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը