30 01 2024

Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, իսկապես կարելի է որակել որպես խելագարություն. Զախարովա

Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, իսկապես կարելի է որակել որպես խելագարություն. Զախարովա

Իրավապահները պետք է պարզեն, թե ինչն է դրդել Երևանում «Պպաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը պղծող վանդալին։ Սակայն կատարվածի բուն փաստը կարելի է անվանել խելագարության արարք։ Այդ մասին «Վզգլյադ» թերթին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, իսկապես կարելի է որակել որպես խելագարություն։ Ինձ թվում է, որ այս դեպքում անհրաժեշտ է երկու երկրների իրավապահ մարմինների հնարավորինս արագ արձագանքը։ Ընդհանուր առմամբ, դժվար է ասել, թե ինչու է մարդը նման գործողություններ կատարել, բայց պատկան մարմինները այս հարցի պատասխանը կգտնեն»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովան նաև ասել է, որ «Լենինգրադի շրջափակումը իրավաբանորեն որակված է»։

«2022 թվականի հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը ճանաչեց Լենինգրադի շրջափակումը նացիստական Գերմանիայի զորքերի և նրանց հանցակիցների կողմից 1941-1944 թվականներին կատարված ցեղասպանություն: Ես նաև խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ պատմական գիտությունների դոկտոր Վալենտին Կովալչուկի աշխատանքները, որն իր կյանքը նվիրել է այս ողբերգությանը»,-եզրափակել է Զախարովան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ