Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հունվարի 28-ին հնչեցրած հայտարարություններին:
«Մենք սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում»,- բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։
Կոստանյանը նշել է, որ համապատասխան դրական ազդակներ լինելու դեպքում քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն ։
«Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ու խաղաղության պայմանագրի կնքման
ուղղությամբ: Հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի լրամշակած տարբերակը համապատասխան համաձայնագրի տեքստի, սպասում ենք ադրբեջանական պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը