Թափառող կենդանիների վերաբերյալ ՆԳՆ ահազանգերը հիմնականում եղել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանը հայտարարեց ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։
Նա ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի, ՀՀ տարածքում թափառող կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի քանակական պատկերը հետևյալն է՝ 2022թ․-ին՝ 133 դեպք, 2023թ․-ին՝ 134 դեպք, 2024թ․-ի հունվարին՝ 5 դեպք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը