Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի քաղաքացինե՛ր,
Տեղեկացնում եմ, որ հունվարի 26-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում նախաձեռնել եմ աշխատանքային քննարկում՝ «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով:
Քննարկմանը հրավիրվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, մասնագիտացված ՀԿ անդամներ, կենդանասերներ և առհասարակ խնդրով մտահոգ քաղաքացիներ:
Քննարկումը բաց է մասնակցել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացու համար։
Գրանցվել կարող եք 011 20 02 13 հեռախոսահամարով՝ մինչև հունվարի 25-ը։
ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ,
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ․Գ․ Նկարում Վիտալիկն է, մեր բակի մշտական բնակիչը։ Մի չքնաղ ու բարի շունիկ։ Էս ռիժիկին շենքի բնակիչներով շատ ենք սիրում ու մշտապես կերակրում ենք, խնամում։ Ինքը մեր բակի ուրախությունն է, երեխաների պաշտպանը, ու առանց Վիտալիկի, մեր շենքն անպատկերացնելի կլիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը