24 01 2024

Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Մոսկվայի ժամանակով 11։00-ի սահմաններում պլանային թռիչք կատարելիս Բելգորոդի մարզում վթարի է ենթարկվել Իլ-76 ռազմական ինքնաթիռը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տեղեկության համաձայն՝ ինքնաթիռում գտնվել են  65 ուկրաինացի գերիներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող:

Աղետի պատճառները դեռ պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ