16 09 2024

Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին

Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին

ՌԴ Բելգորոդի մարզում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, օդային ռմբակոծման նախազգուշացումը հայտարարվել է Երևանի ժամանակով ժամը 07։30-ին, ինչից հետո րոպեների ընթացքում տարբեր ինտենսիվության պայթյունների ձայներ են լսվել։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հաղորդմամբ՝ ուկրաինական ԶՈւ-ի հարձակման հետևանքով Բելգորոդ քաղաքում ավտոմեքենաներ ու բնակելի տներ են վնասվել։ Քաղաքում ծուխ է նկատվում, իսկ որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել, այրվել ավտոմեքենաներ։

Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ