22 01 2024

Այս անհայրենիք պատեհապաշտների «թագավորության» պայմաններում երանի եմ տալու նաև այսօրվան․ Սենոր Հասրաթյան

Այս անհայրենիք պատեհապաշտների «թագավորության» պայմաններում երանի եմ տալու նաև այսօրվան․ Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Միշտ մտածում եմ՝ այսօր ապրեցի, վա՞ղն ինչպես եմ ապրելու...

Մտածում եմ, քանի որ իրականությունն այնքան բազմաշերտ ու հարափոփոխ է, որ անցնող յուրաքանչյուր օր ավելի երանելի է դառնում, քան՝ եկողը...    

Երբևէ չէի պատկերացնում, որ 2020թ. նոյեմբերի  9-ը, որ դեռ, կարծես, վերջնական պարտություն չէր, ինձ համար ավելի երանելի կլիներ, քան, ասենք, 2023-ի սեպտեմբերի 20-ը, երբ կայացվում էր Արցախը հայաթափելու վերջնական որոշում...

Անգամ այսօր՝ հունվարի 22-ն է ինձ համար երանելի, թեկուզ ունեմ «փախստականի» կարգավիճակ, որովհետև, ի տարբերություն վաղվա անորոշության, այսօր, գոնե, հուսով եմ, որ օրը կավարտվի առանց կորստի... 

Ի՞նչ կլինի վաղը, չգիտեմ...

Բայց, որ այս անհայրենիք պատեհապաշտների «թագավորության» պայմաններում երանի եմ տալու նաև այսօրվան, դրանում, գրեթե, համոզված եմ...
Հ.գ.-Մենք մտածված գնում ենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ