04 12 2023

Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է. Սենոր Հասրաթյան

Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, , դժվար է ասել... Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել  կատարվածի և կատարվողի ահավորությունը...

Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի... Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ... Եվ  դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը...

Հ.գ-Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է... Այսօր թշնամու դավադիր կրակոցից ունեցանք հերթական զոհը...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ