20 01 2024

ՌԴ քաղաքացիների՝ Հայաստանում բիզնես ներկայությունը նվազում է

ՌԴ քաղաքացիների՝ Հայաստանում բիզնես ներկայությունը նվազում է

Ռուսաստանի քաղաքացիները 2023 թվականին կրկնակի քիչ բիզնես են բացել նախորդ՝ 2022-ի համեմատ: Համապատասխան հաշվարկները Forbes-ի համար կատարել են Finion ընկերության վերլուծաբանները: 2023-ին ՀՀ-ում գրանցվել է 3,400 իրավաբանական անձ՝ ռուս սեփականատերերով, իսկ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում գրանցել են 7,328 տնտեսվարող սուբյեկտ:

Ըստ այդ տվյալների՝ Վրաստանը բացարձակ առաջատարն է այն երկրների թվում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին:

Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ ռուսները մեկ տարվա ընթացքում ստեղծել են 6,100 ընկերություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ