20 01 2024

Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները. պատգամավոր

Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները. պատգամավոր

Արցախի խորհրդարանի` 2023 թվականի տարեվերջին ընդունված որոշման համաձայն, պետք է ձևավորվեր Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, հաստատվեր դրա անդամների թիվն ու կազմը, նաև մշակվեր աշխատակարգ նրա գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ:

Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ, հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է:

«Այս հանձնախմբի նպատակն է` դրա մասնակից հեղինակավոր անձանց միջոցով, տարբեր միջազգային հարթակներում առաջ մղելու արցախցիներին վերաբերվող օրակարգը` նրանց հայրենադարձությունից մինչև միջազգային իրավունքի հիման վրա նախատեսված պաշտպանություն:

Որքան էլ ՀՀ իշխանությունը շանտաժի ու սպառնալիքի միջոցով փորձի ծանր քար դնել Արցախի գլխին, մեկ է` ի հեճուկս նրա անփառունակ ջանքերի, Արցախի հարցը ոչ մի կերպ փակել չի հաջողվում:
Նկատենք, որ Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ