20 01 2024

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ոգևորված է Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ոգևորված է Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար ավարտել է երկօրյա այցը Հայաստան: Հայաստանում ունեցած հանդիպումներից հետո նա գրառում է արել  X-ի իր միկրոբլոգում. 

«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծեցի Եվրամիության շարունակական աջակցությունը համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին։
Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ