19 01 2024

Երկրում էլեկտրոնային կառավարումը ամենաանմխիթար վճակում է. Գևորգ Դանիելյան

Երկրում էլեկտրոնային կառավարումը ամենաանմխիթար վճակում է. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարադոքսն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես՝ մտավոր ներուժի գծով տարածաշրջանում առաջատար համարվող մեր Երկրում էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վճակում են, ինչի վառ ապացույցը թեկուզ հանրային ծառայությունների վատթար որակն է՝ արդեն սովորական դարձած աճող հերթերով: Էլեկտրոնային կառավարման գծով տարածաշրջանում մենք սկսել ենք բոլորից շուտ, մինչդեռ՝ այդպես էլ տեղ չենք հասնում և սահմանափակվել ենք սոսկ էլեկտրոնային մասնակի հաղորդակցությամբ և ժամանակ ու միջոցներ խլող անհարկի հաշվետվություններով: Հայաստանում միանշանակ կա անչափ մեծ ներուժ, հայ մասնագետները, այս կամ այն կերպ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատանք գտնում են, բայց այդ աշխատանքի արդյունքներից առավելապես օգտվում են օտար երկրները:

 Հ.Գ. Կարծում եմ, տեղեկատվական տեխնոլոգիաների խելամիտ կառավարմամբ հնարավոր է փոխհատուցել անվտանգային ներկայիս խոցելի կորուստները ....»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ