18 01 2024

Սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդարացի բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին․ Արա Պողոսյան

Սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդարացի բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Միանշանակ ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի արդարացի բանաձևի ընդունումը։ Սա իսկապես բարեկամական քայլ է։
Սակայն տեղին կլինի «ոգևորվել» և հաղթանակ համարել այս բանաձևը միայն և միայն այն դեպքում, երբ բանաձևն իր արտացոլումը կստանա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև կդառնա գործադիր իշխանության համար կանոնակարգավորված գործունեության հիմք։
Հակառակ դեպքում, սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդարացի բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին։
Եվ, այնուամենայնիվ, պետք է ասել` «Vive la France»:
Բարեկամը ճանաչվում է վտանգների մեջ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ