18 01 2024

Այն, ինչ կա փաստաթղթում, 180 աստիճանով տարբերվում է իշխանության հրամցրածից. Գեղամ Մանուկյան



Նիկոլ Փաշինյանը երեկ իր հայտարարություններով ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում նույնիսկ բանակցությունների տարրական կանոններին: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Նա բանակցային ոչ մի սկզբունքի մասին չխոսեց, փոխարենը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում և հակադարձում է։ Իսկ հայկական կողմից որևէ սկզբունքի շուրջ չկա հստակ մոտեցում»,-ասաց Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ