Ազգային ժողովի այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում քվորում չապահովվեց երկու փորձի արդյունքում։
Բանն այն է, որ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը սպառվել է, մնացել է կանոնակարգով նախատեսված՝ 16։30-ի հարցուպատասխանը կառավարության անդամների հետ։ բայց որպեսզի հարցուպատասխանը տեղի ունենա, պետք է պատգամավորները գրանցվեին 10։00-ին։
Սակայն բավարար թվով պատգամավոր գործի չէր եկել։
Քվորում ապահովելու հաջորդ փորձը տեղի կունենա 14։00-ին և եթե այդ ժամանակ էլ չապահովվի, հարցուպատասխանը չի կայանա։
Ներկաները ծափերով շնորհավորեցին Կնյազ Հասանովի ծնունդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը