Բանակցություններում որևէ մեկը չի կարող ասել՝ որն է հայկական օրակարգային կետը: Այս մասին «Հայկական օրակարգի» հերթական քննարկման շրջանակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հայտարարելով, որ իրենք ծանոթացել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների և սպասվող «Խաղաղության պայմանագրի» մանրամասներին։
Վարդանյանը նշեց, որ 29,800 քկմ տարածքը պահելու չարչրկված թեման նույնիսկ երաշխիքներ չունի։
«Չկա որևէ երշախիք, որ Ադրբեջանը հրաժարվում է տարածքային հավակնություններից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը