12 01 2024

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է

Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, պատասխանելով հարցին, թե արդյոք տարածաշրջանում հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններից հետո որևէ առաջընթաց կա։

«Սա մի բան է, որի վրա վարչությունը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և այլք շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ