ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն, բայց դա չի կարող տեղի ունենալ յն իշխանության օրոք, որը ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլև ուղղորդում է դատաիրավական համակարգը։
«Կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության պատժիչ գործիքակազմի ամենասիրելի ու նախընտրելի մեթոդներից է։
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն, օրինակ` 1.5 տարի է բանտում է: Նախաքննությունն ավարտված է, դատական պրոցես է ընթանում, բայց իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի:
Ինչո՞ւ պատիժ կրի, որովհետև ի սկզբանե մեղավոր է նշանակված, քաղաքական հանձնարարությունը կա, և մնացել է միայն ֆորմալ մասն ապահովել:
Այսօր առիթ ունեցա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում վերջինիս հետ տեսակցել: Բազմաթիվ պատերազմական վիրավորումներ ունեցող Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն որպես լրացուցիչ պատժիչ գործիք, դրա հնարավորությունը չի ստանում:
44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն և հանրությունը պետք է հստակ իմանա, թե ով ինչ է արել կամ չի արել ու տեղի ունեցած ողբերգությունում ինչ պատասխանատվություն ունի:
Բայց, բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ այն իշխանության օրոք, ով ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլև ի սկզբանե ուղղորդում է դատաիրավական համակարգը ու սեփական պատկերացմամբ սցենար և ներկայացում բեմադրում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը