09 01 2024

ԱԽՔ-ը վստահեցնում է՝ չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և իրենք ստորագրեն այն

ԱԽՔ-ը վստահեցնում է՝ չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և իրենք ստորագրեն այն

Մեր ընկալմամբ՝ Հայաստանի շահ հանդիսանում է այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ և մենք, համոզված եմ, որ առաջնըթաց ենք ունենալու այս ուղղությամբ:

 

Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկաբանելով ընդդիմադիր պատգամավորների քննադատություններն ու արտահայտած մտավախությունները խաղաղության պայմանագրի մանրամասներին ծանոթանալուց հետո։

«Կասկած չունեմ, որ խաղաղության պայմանագիրը, եթե մենք հասնենք ստորագրելուն, ամբողջապես համապատասխանելու է Հայաստանի շահերին: Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն պնդմանը, թե ՀՀ-ն որևէ բան ձեռք չի բերում և ՀՀ-ի համար որևէ դրական կետ չկա, մինչևդեռ Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերվածն է ամրագրում և պատրաստվում է նոր հարձակման՝ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և բանակցությունների իմաստն այն է, որ կարողանան հասնել այդ խաղաղությանը:

«Խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ երաշխիքներ ստեղծվեն և այդ երաշխիքները հայկական կողմի առաջարկներով ստեղծվում են: Այսինքն՝ բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանը առաջարկել է, դրանով ստեղծվում է ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ», - նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ