07 01 2024

Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտում գտնվող խաչքար

Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտում գտնվող խաչքար

Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Ադրբեջանցիները այս անգամ  ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում  գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար - հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ