Իրանի Քերման քաղաքում` գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ կատարված ահաբեկչությունը պատվիրած և իրականացրած անձինք կհայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին
Նա դատապարտել է «հակաիրանական հանցագործների» ահաբեկչական այս քայլը և ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ Նա տեղի իշխանություններին կոչ է արել բոլոր տուժածներին օգնություն տրամադրելու համար միջոցները ձեռնարկել։
Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։
Հիշեցնենք, որ այսօր Իրանում պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը