Այս տարի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք և նրանք, կարծում եմ, արժանի են որոշ չափով գովեստի։
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարությունը ամանորյա կորպորատիվի համար 3 մլն դրամ է ծախսել, որի ցանկում նաև 10 տարվա հնեցման կոնյակներ են եղել։
«Երևանի քաղաքապետարանի այս ահռելի ծախսերի մեջ գնալ, կենտրոնանալ մի հատ կոնյակի գնման վրա։ Հյուրեր, որ ունենում ենք, այդ մարդկանց կոնյակ պե՞տք է նվիրենք, թե՝ ոչ: Իսկ թա՞նկ կոնյակ է եղել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը