Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը բաց նամակ է հղել Ձմեռ պապուն և բոլոր բարի մարդկանց։
Անդրեասյանը երազում է, որ 2024 թվականին կատարվեն իր 5 խնդրանքները։
«1. Բացահայտվեն ու դատապարտվեն այսքան զտումներից, հորդորներից ու նախազգուշացումներից հետո դատական համակարգում ծվարած վերջին եզակի կոռուպցիոներները: Բացահայտվեն նաև բոլոր այն կառույցներն ու անհատները, ում մեղքով ձգձգվեցին կամ տապալվեցին հայտնի քրեական գործերը: Այս ամենը բացահայտվի, որպեսզի այլոց պատճառով կամ 4-5 դատավորի մեղքով այլևս չվարկաբեկվի ու հեղինակազրկվի ողջ դատական համակարգը:
Շնորհավոր բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը»,- նշված է Անդրեասյանի՝ Ձմեռ պապուն ուղղված նամակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը