29 12 2023

Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան

Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան

Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հակարիի կամուրջը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գգրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի ազատամարտիկների միության նախագահի աշխատասենյակում նստած զրուցում էինք: Ներկա էին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և ձեր խոնարհ ծառան: Խոսում էինք ընթացիկ և հետագա հավանական զարգացումներից: Նախագահներին մտահոգող թիվ մեկ խնդիրը բռնատեղահանվող արցախցիների ճակատագիրն էր, նրանց ապագան...

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում և հիշում այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի մանրամաները, նորից ու կրկին համոզվում եմ, որ այդ մարդիկ (իրենց թույլ տված սխալներով հանդերձ) ոչ միայն ունեին պետական մտածողություն, այլև ի հեճուկս չարախոսների, պատրաստ էին անձնականը զոհաբերել հանուն ուրիշների փրկության...

Հ.Գ.-Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հակարիի կամուրջը...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ