28 12 2023

Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքվի Ամանորից հետո. «Коммерсантъ»

Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքվի Ամանորից հետո. «Коммерсантъ»

Ադրբեջանն ու Հայաստանը գնում են դեպի խաղաղության պայմանագրի վերջնական տեսքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլը տեսնում է կողմերի քաղաքական կամքը՝ համաձայնագիր կնքելու համար, փոխանցում է kommersant.ru-ն։

«Մենք իսկապես հայտարարում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Իհարկե, ոչ որակի հաշվին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պարոն Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի շարժին՝ պայմանավորվածությունների հասնելու համար։ Նրա կարծիքով, համաձայնագրի կնքումը օգտակար կլինի երկու երկրների և ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ աղբյուրի՝ կողմերը կարող են խաղաղության պայմանագիր կնքել «Ամանորից հետո»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ