20 12 2023

Բաքուն նշել Է Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի քննարկման պայմանները

Բաքուն նշել Է Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի քննարկման պայմանները

Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆը կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի մոտեցումը, որն ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը (Վաշինգտոնը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում Բաքվի գործողությունները) «հավասարակշռված չի եղե»։ «Դա միակողմանի մոտեցում էր, որն անհանգստություն էր առաջացրել Ադրբեջանում», - կարծում է Ալիևի օգնականը:

Հաջիեւը նշել է, որ Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը շարունակում է հիասթափություն առաջացնել Բաքվում՝ այն անվանելով «անհասկանալի» եւ «ԱՄՆ Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար լրամշակումներից մեկը»։

«Ադրբեջանը ոչ մի օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունի։ Ադրբեջանն ինքնաբավ երկիր է, բայց այստեղ շատ կարևոր է հոգեբանական և քաղաքական հանգամանքը, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքն անարդար է»,- հայտարարել է նա։

Այդ կետը, ինչպես հավելել է Ալիևի օգնականը, բարդացնում է Վաշինգտոնի հետ աշխատանքը Հայաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շուրջ: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից կարող է այլ վերաբերմունք լինել, հենց լինի՝ կարող ենք շարունակել  քննարկումները Վաշինգտոնում»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ