17 12 2023

Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք. Ստեփան Դանիելյան

Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նրան մեղադրել են ոստիկանին վիրավորելու, ով հետագայում մահացել է, և բանկոմատի կողոպուտի համար։

Նրա նկատմամբ դատավճիռ կայացրած դատավորները (2-րդ ատյանը այդ մեղադրանքների մասով արդարացրել էր նրան, սակայն 3-րդ ատյանը բեկանել է), և քննիչները, և մյուսները գիտեն, որ նա այդ դրվագներով անմեղ է։ Գիտեն նաև իրական կատարողներին։

Երբ Սիբիրի գուլագներից կրիմինալը տայգաներով, ձմռանը,  փախչում էր, իրենց հետ վերցնում էին որևէ մեկին, ում ճամփին պետք է ուտեին, մինչև որևէ բնակավայր հասնեին։

Կամ, երբ ավազակային հարձակում է լինում, որևէ մեկին տանում են իրենց հետ, որ գլխավոր հանցագործությունները բարդեն իր վրա։

Արմեն Բիլյանին նույն դերն է հատկացվել։ Դա կրիմինալ միջավայրում է այդպես լինևմ, սակայն նման միջավայրում հայտնվել են դատավորներ, քննիչներ, ոստիկաններ և շատ-շատ ուրիշները։ Պարզ է, որ Բիլյանի դատավճիռը քաղաքական որոշում է։

Հիմա, սա ինչ է նշանակում մեզ բոլորիս համար։ Սա նշանակում է, որ մենք համակերպվում ենք այդ միջավայրին, որտեղ բացահայտորեն չկա արդարադատություն, որտեղ կրիմինալ օրենքներն են գործում։

Սա միայն Արմեն Բիլյանի և նրա նմանների դատավճիռը չէ, սա մեր ողջ հասարակության դատավճիռն է, որին մենք համակերպվել ենք։ Մենք գիշատիչ համակարգում ենք ապրում, որտեղ չկա խղճի նշույլներ։ Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ