«Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններն այսօր տեղեկություն են հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների անցկացման աշխատակարգը հասատելու մասին»։ Այս մասին գրել է Գեղամ Մանուկյանը.
«Հայկական կողմն ընդհանուր ձևակերպումներով է ներկայացրել, թե ինչի մասին է խոսքը։ Ավելին ՀՀ կառավարության կայքում, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված այդ հարցը (33-րդ կետը) միակն է, որ կից փաստաթղղթեր չունի. ոչ կառավարության որոշման նախագիծն է դրված, ոչ հաստատման ենթակա փաստաթուղթը, ոչ էլ հիմնավորումը:
Արդյունքում ՀՀ քաղաքացին տեղյակ չի լինելու, թե ինչպես են կազմակերպվելու իր երկրի սահմանները ճշգրտող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքները։ Փաստաթուղթը ստանալու վերաբերյալ հարցում արդեն իսկ ուղարկել եմ կառավարության նիստում հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարություն։
Ի տարբերություն ՀՀ կառավարության, Ադրբեջանի նախարարների կաբինետն այսօր, հաստատելուց անմիջապես հետո հրապարակել է վերոնշյալ աշխատակարգը: Փաստաթղթում նշվում է, որ սահմանները ճշգրտելու գործընթացը գաղտնի է լինելու։ Որևէ տեղեկություն, հաղորդագրություն հրապարակելու համար անհրաժեշտ է լինելու երկու կողմերի համաձայնությունը: Ասել է թե՝ եթե Տավուշի որևէ հատվածի, կամ Վայոց Ձորում Տիգրանաշենի մեկ այլ հատվածի ճշգրտման հարցով, եթե ադրբեջանական կամ հայկական կողմը դեմ լինի, չեն տեղեկացնի մեր հայրենակիցներին, թե ինչ են համաձայնվել, մինչեւ փաստի առաջ կանգնած ընդհանուր համաձայնության պարագայում չհրապարակեն ամբողջական փաթեթը։
Այսպես էլ բանակցություններն ընթանում են՝ սեփական ժողովրդին, հասարակությանը մոլորեցնելով ու թութակի պես կրկնելով միայն կախարդական խաղաղություն բառը։ Իսկ այս երկու օրն արդեն հայկական ու արբեջանական արտգործնախարարների լրիվ իրարամեժ հայտարարությունները փաստում են՝ խաղաղության փոխարեն գործ ունենք պարտադրված զիջումների ու պետականազրկման հետ։
Հղումները՝ մեկնաբանությունում...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը