14 12 2023

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելը. Պուտին

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելը. Պուտին

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 «Ի վերջո, դա  պետության ընտրությունն է։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, ապա ինչպես գիտենք, դա կապված է Հայաստանում տեղի ունեցող ինչ-որ գործընթացների հետ և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ ոչ ցանկության հետ», - ասել է Պուտինը։

 «Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​​ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ