13 12 2023

Դատախազը պահանջեց Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակել 2,6 տարի ժամկետով

Դատախազը պահանջեց Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակել 2,6 տարի ժամկետով

Այսօր հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով եզրափակից նիստն էր։

Դատավորը հայտարարեց, որ  լրացուցիչ լսումները ավարտված են և գնում են առանձին սենյակ՝ վճիռ կայացնելու։

Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Ավետիք Չալաբյանին ՔՕ 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով։

«Հաշվի առնելով, որ Ավետիք Չալաբյանը 3 ամիս 13 օր փաստացի անազատության մեջ է եղել, փաստացի անազատության մեջ գտնվելու 1 օրյա ժամկետը հաշվելով ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի 2 օրվա դիմաց, ընդհանուր 6 ամիս 26 օր, Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով»,-հայտարարեց դատախազը։

Դատավճռի եզրափակիչ մասը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ