Սեղանի թենիսն ու հեծանվային խճուղավազքն առաջիկայում դպրոցականների համար դառնալու են մասսայական, դպրոցականները կկարողանան մասնակցել «Վարչապետի գավաթ» միջոցառումներին: Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Հսկայածավալ գույք ենք տրամադրելու այդ ամենը ճիշտ իրականացնելու և մրցակցային դարձնելու համար։ Շուտով պայմանական տենդեր ենք հայտարարելու, մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցները կարողանան թիմեր ձևավորել։ Նախ՝ նրանք կմասնակցեն տեղական մրցումներին, հետո արդեն՝ եզրափակիչ փուլին։
Դրանով հազարավոր երեխաների հնարավորություն կտանք սովորել հեծանիվ վարել, հետո այն դարձնել առօրյայում տեղափոխման միջոց, և Հայաստանը մի օր դարձնել Հոլանդիայի պես երկիր։»,-ասաց Գիլոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը