Ադրբեջանը Ուկրաինային հումանիտար օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել՝ էլեկտրատեխնիկայի տեսքով։ Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը։
Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից 20 ծանր բեռնատարով ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է ավելի քան 551 հազար մետր էլեկտրական մալուխ և լար, ինչպես նաև տրանսֆորմատորների վեց հավաքածու։
Հիշեցնենք, որ 7,6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մարդասիրական օգնության առաջին բեռները Ուկրաինա ուղարկվել են 2023 թվականի հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 21-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը