ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
Նա դեկտեմբերի 6-ին Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիև հետ։ Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում հանդիպումները գնահատել է դրական և կառուցողական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը