Սա իմ քաղաքն է, Արեն Մկրտչյանի քաղաքը չի, ինքը միայն ընտրությունների ժամանակ եկավ մարդկանց խոստումներ տվեց, գնաց: Այս մասին Ալավերդու քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիները համոզված են, որ ՔՊ-ն չի գնում նոր ընտրությունների, քանի որ վախենում է արդյունքներից:
Ինչպես արդեն նշել էինք, Ալավերդիում լարված իրավիճակ է: ՔՊ-ն որոշել է նախաձեռնել Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց, և որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը