29 11 2023

Հանդիպում՝ սահմանին

Հանդիպում՝ սահմանին

 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանդիպման առաջարկը հայկական կողմինն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ