Պատասխանելով քաղաքացու` ե՞րբ եք փակելու ռուսական հեռուստաալիքները ՀՀ–ում հարցին, Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև 2020թ–ի դեկտեմբերի 30–ից գործում է պայմանագիր հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որով կարգավորումում են ՀՀ–ում ռուսական և ՌԴ–ում հայկական ալիքների հեռարձակման նորմերը։
«Այնտեղ կա հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում խժդժություններ առաջացնելու փորձեր պիտի չարվեն։ Մենք արձանագրել ենք, որ վերջին շրջանում խախտվել են այս կետերը»,–ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում խորհրդակցությունները կունենան այդ թեմայով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը