29 04 2024

Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան

Առանց միջնորդների Ադրբեջանին  հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ինչի՞ դիմաց նա դա արեց, կիմանան այդ հանդիպման մասնակիցները, 2020թվականի պատերազմից երեքուկես տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ։ Ադրբեջանի հետ բանակցությունները առանց միջնորդների են անցկացվում։ Սովորաբար ցանկացած գործում միջնորդներն իրենց շահերն ունեն, ոորնք կարող են չհամընկնել բանակցող կողմերի շահերի հետ։ Մյուս կողմից,առանց միջնորդների Ադրբեջանի հետ բանակցելու համար համար պետք է լինի վստահության մթնոլորտ, որը, բնականաբար չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև; Եթե Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունները, ո՞վ է արձանագրելու այդ խախտումները։Նիկոլ Փաշինյանը համոզված է կամ՝ նա ձևացնում է , որ դրանում համոզված է, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել այն դեպքում, եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի առաջ ստանձնած պարտավորությունները ։Մինչդեռ իրականանությունն այն է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող անհիմն պահանջները շարունակ աճում են, նոր ագրեսիա սկսելու համար Ադրբեջանը միշտ էլ կարող է առիթ գտնել կամ այն հորինել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ