23 11 2023

Հույս ունեմ, որ սփյուռքահայերի իրավունքների պաշտպանությունը հնարավոր կլինի ՀՀ-ում. Սիրանուշ Սահակյան



ՀՀ վարչական դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննության առավ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գործը։

Մուրադ Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչո՞ւ է փոխվել գործը քննող դատավորը։

«Այս գործի շրջանակներում մենք անխուսափելիորեն պետք է առնչվենք պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ։ Առնվազն Ազգային անվտանգության ծառայությունը դիրքորոշում է հայտնել, որ տվյալները, որոնք հիմք են հանդիսացել անցանկալի անձանց բանկում ներառելու, ստացվել են օպերատիվ ճանապարհով, ուստի, դրանք որակվում են որպես պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Նախորդ դատավորը հարցում էր արել, որին ի պատասխան ասվել էր, որ դրանք համարվում են որպես հույժ գաղտնի տեղեկություններ, եւ այս հանգամանքով պայմանավորված՝ դատարանը որոշում կայացրեց գործը դռնփակ քննել»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ