ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը կայցելի Հայաստան՝ իր հետ բերելով կազմակերպության գագաթաժողովում ընդունված փաստաթղթերը։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը՝ Բելառուսի մայրաքաղաքում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում զրուցելով լրագրողների հետ։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ։ Մենք քննարկել ենք այդ հարցերը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կընդունվեն, միանգամայն լեգիտիմ են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգերին համապատասխան... որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ։ Մենք պայմանավորվել ենք, որ գագաթաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան»,- ասել է նա։
Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ բացակայում է ՀԱՊԿ գագաթնաժողովից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը