ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նաև հատկացումներ են նախատեսված Արցախի Հանրապետութունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար. «Հայաստան» խմբակցությունը դրական է գնահատել այն, սակայն իր ելույթում խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետևյալ դիտարկումն արեց.
«ՀՀ-ն պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական, թե՛ անվտանգային առումով ապահովելու Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը ՀՀ-ում, մինչև մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ իրենց տուն՝ Արցախի Հանրապետություն՝ մինչև Արցախի քաղաքական կարգավիճակի ճշգրտումը: Ներկայացված նախագիծը ճիշտ քայլ է. սակայն չենք կարող անտեսել, որ նախագծում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, Լեռնային Ղարաբաղ ի՞նչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ՝ Արցախի Հանրապետություն, քաղաքական իշխանությունները վախենում են օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը, բանը հասել է նրան, որ կառավարության անդամն ասում է Արցախ, հետո՝ ներողություն խնդրում, ումի՞ց ներողություն Արցախ բառն օգտագործելու համար, թուրքի՞ց… ինչքան զիջումների եք գնում, չեք տեսնո՞ւմ թուրքն ավելի է մոտենում մեր դռներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը