Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Երեւանում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին։ Այս մասին APA-ին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ ԽՎ-ում և կազմակերպության միջազգային քարտուղարությանը ներկայացված պատվիրակություններին, որում ասվում է, որ չի մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին։ որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 18-20-ը Երևանում։
Նամակում ադրբեջանական կողմը պատճառաբանել է, թե մտահոգված է իրենց երկրի նկատմամբ թշնամանքի և ատելության զգացման առնչությամբ, որն ակնհայտորեն դրսևորվում է Հայաստանում հակաադրբեջանական քարոզչությամբ և ադրբեջանաֆոբիայով։
Ադրբեջանական աղբյուրը հիշեցրել է ադրբեջանական դրոշի այրման դեպքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը